ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Այսօր ևս անձրևներ են սպասվում, վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա

Այսօր ևս անձրևներ են սպասվում, վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա
23.07.2018 | 18:30

Այսօր կեսօրից հետո Հայաստանի շրջանների զգալի մասում, վաղը երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հուլիսի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-26-ը կբարձրանա 5-6 աստիճանով: Երևանում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, հուլիսի 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի, որի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով հուլիսի 6-ից փակ է մոտ մեկ ամսով: Այս ճանապարհի 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անցած ամիս տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Հունիսի 30-ից միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ